Մեսսիի արցունքոտ անձեռոցիկն աճուրդի է հանվել 1 մլն եվրոյով
Mercado Libre աճուրդային կայքում վաճառքի է հանվել այն անձեռոցիկը, որով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսին արցունքներն է սրբել հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշվում է, որ անձեռոցիկի նախնական գինը 1 մլն եվրո է։
Անանուն վաճառողը հաստատում է, որ անձեռոցիկի վրա, բացի Մեսսիի արցունքներից, առկա են նաև նրա քթի լորձը։
Տվյալ մարդը հայտարարել է նաև, որ այդ կենսանյութերը հետագայում կարող են խթանել արգենտինացի ֆուտբոլիստի կլոնավորման համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Լեո Մեսսին հրաժեշտի մամուլի ասուլիս տվեց, որի մեկնարկից առաջ չկարողացավ զսպել արցունքերն արտասվեց։ Այդ ընթացքում նրա կինը` Անտոնելլա Ռոկուցոն, Մեսսիին անձեռոցիկ փոխանցեց, որով էլ 34-ամյա ֆուտբոլիստը սրբեց իր արցունքները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ