Մեսսին որակազրկվել է և տուգանվել

Մեսսին որակազրկվել է և տուգանվել

24/07/2019 - 15:54

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան վճիռ է Արգենտինա – Չիլի հանդիպման ընթացքում Մեսսիի և Մեդելի բախման գործով:

Հիշեցնենք, որ հանդիպման 37-րդ րոպեին պարագվայցի մրցավար Մարիո Դիաս դե Վիվարը կարմիր քարտ էր ցույց տվել երկու ֆուտբոլիստներին:

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դրվագի հետազոտության արդյունքում արգենտինացի հարձակվողին որակազրկել է մեկ խաղով և տուգանել է 1500 դոլարով: Այդպիսով, Մեսսին չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին հանդիպմանը:

Ավելի վաղ Մեսսին կոշտ էր արտահայտվել կոնֆեդերացիայի վերաբերյալ՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023