Մեսի. «Ինտեր Մայամին լինելու է իմ վերջին ակումբը»
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ամերիկյան «Ինտեր Մայամին» լինելու է իր վերջին ակումբը.
«Այո՛, «Ինտեր Մայամին» լինելու է իմ վերջին ակումբը։ Այսօրվա դրությամբ դեռ այդպես է որոշված։
Սիրում եմ ֆուտբոլը։ Այժմ ամեն ինչ ավելի շատ եմ վայելում։ Հասկանում եմ, որ արդեն ավելի ու ավելի քիչ ժամանակ ունեմ խաղալու»,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թ. հուլիսից` 29 խաղում խփելով 25 գոլ և կագարելով 16 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստն ակումբի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի