Մեսին վնասվածք է ստացել

Մեսին վնասվածք է ստացել

26/06/2024 - 15:33

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսին վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ խաղում (1:0

TyC Sports-ը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել և լրացուցիչ բուժզննում պետք է անցնի.

«Որոշակի խնդիրներ ունեի, բայց կարողացա ավարտել խաղը։ Հուսով եմ` լուրջ բան չկա։ Վնասվածքը ստացել եմ առաջին խաղակեսի սկզբում։ Դժվար էր ազատ տեղաշարժվելը, քանի որ ցավեր ունեի։ Բացի այդ, արդեն քանի օր է կոկորդիս ցավի պատճառով բարձր ջերմություն ունեմ։ Հանաբար, դա նույնպես խանգարում է։

Տեսնենք, թե ինչ է ինձ սպասվում։ Հաղթելով այս խաղը` հսկայական քայլ արեցինք` խմբից դուրս գալու համար։ Առջևում դեռ շատ խաղեր ու թռիչքներ կան, ու արդեն սկսել ենք մտածել, թե ինչպես ենք պատրաստվելու առաջիկա խաղերին»,- նշել է Մեսին։

Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը Չիլիին հաղթելուց հետո առաջինն ապահովեց տեղը Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023