Մեսին ու Սուարեսը ֆուտբոլային ակումբ են հիմնել 🎥
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը սոցցանցերում համատեղ տեսաուղերձ են հրապարակել և հայտնել ֆուտբոլային ակումբ հիմնելու մասին.
«Ցանկանում եմ ուրուգվայական ֆուտբոլին հնարավորություններ և գործիքներ տալ` պատանիներին ու երախաների զարգացման համար։
Այդ պատճառով մենք ցանկանում եմ հանդես գալ Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիայի (AUF) հովանու ներքո, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինձ մոտ և քայլ առաջ է ընտանիքիս համար։ Այս գաղափարին մենք հավատում ենք»,- ասել է Սուարեսը։
«Մանկուց մենք միասին շատ բաներ ենք վերապրել։ Մենք բարձրակարգ ֆուտբոլում խաղալու փորձ ունենք, ուստի այսօր ցանկանում եմ ներկայացնել իմ ընկերոջն ու գործընկերոջը։ Այս նախագիծը կատարյալ վայր է ֆուտբոլի մեր տեսլականով շարունակաբար կիսվելու համար»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Ֆուտբոլային նոր ակումբը հանդես կգա Ուրուգվայի չորրորդ դիվիզիոնում և կկոչվի «Դեպորտիվո ԼՍՄ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Դեպորտիվո ԼՍՄ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, ՄԼՍ, Ուրուգվայի 4-րդ դիվիզիոն