Մեսին ու ընկերները գործի մեջ են! «Ինտեր Մայամին» հաղթեց «Պորտուին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» Ատլանտայում մրցեց «Պորտուի» դեմ։
Ամերկյան ակումբը կարողացավ համառ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։
«Պորտուից» 8-րդ հաշիվը բացեց Սամու Ագեհովան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 47-րդ րոպեին, Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի ընկավ Տելասկո Սեգովիան, իսկ 54-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանի հարվածով հաղթական գնդակը խփեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Պալմեյրաս» (Բրազիլիա) 2:0 «Ալ Ահլի» (Եգիպտոս)
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- «Պալմեյրաս» – 4 միավոր
- «Ինտեր Մայամի» – 4
- «Պորտու» – 1
- «Ալ Ահլի» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
46' GOLAZO ALERT! 😱
— DAZN Football (@DAZNFootball) June 19, 2025
Segovia with a BEAUTY of a finish to put @InterMiamiCF back into the game!
Watch the @FIFACWC | June 14 – July 13 | Every Game | Free | https://t.co/i0K4eUtwwb | #FIFACWC #TakeItToTheWorld #MIAFCP pic.twitter.com/pVEsWYB4if
LEO MESSI, GRACIAS POR EXISTIR 🇦🇷1️⃣0️⃣
— DAZN España (@DAZN_ES) June 19, 2025
ES UN GENIO MUNDIAL. ES UN GOL PARA LA ETERNIDAD DEL FÚTBOL 😍@FIFACWC| Todos los partidos gratis en https://t.co/OFe1FpBGjK #TakeItToTheWorld https://t.co/SAzl1Q3bcE pic.twitter.com/DobAVhosZE