Մեսին հավաքականների մակարդակով խփած գոլերի քանակով բարձրացել է երկրորդ տեղ
Լիոնել Մեսին աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ և օգնել իր թիմին 6:0 հաշվով հաղթել Բոլիվիային։
37-ամյա հարձակվողը հավաքականում խփած գոլերի քանակը հասցրել է 112-ի։ Նա հավաքականների մակարդակով դարձել է պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այդ ցուցանիշով շրջանցել է Իրանի ազգային հավաքականի նախկին ռմբարկու Ալի Դայեիին։ Վերջինս հավաքականի կազմում մրցակիցների դարպասը գրավել է 110 անգամ։
Հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, որը Պորտուգալիայի ազգային թիմում դարձել է 133 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2026, Ալի Դաեի, Արգենտինայի հավաքական, Իրանի Հավաքական, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի երրորդ դիվիզիոն