Մեսին կրկին ճախրում է! «Ինտեր Մայամին» հաղթել է փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում 🎥
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։
Տանտերերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ և ասիստ։
Արգենտինացի հարձակվողն օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին, իսկ հյուրերի միակ գոլը խփել է Հանի Մուխտարը։
Կողմերը 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 2-ին, մեկնարկը` 3:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am