Մեսին բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Մեսին բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումները

18/03/2025 - 15:53

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին սոցցանցերում գրառում է արել և հայտնել, որ բաց է թողնելու Արգենտինայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերը.

«Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ բաց թողնել Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների դեմ կարևոր հանդիպումները։

Շատ էի ցանկանում խաղալ, բայց վնասվածքի պատճառով չեմ կարող միանալ հավաքականին։ Թիմին կաջակեմ` ինչպես յուրաքանչյուր արգենտինացի երկրպագու»,- գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում մարտի 22-ին Մոնտեվիդեոյում հյուրընկալվելիս կմրցի Ուրուգվայի դեմ, իսկ մարտի 26-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում լատինաամերիկյան Կլասիկոյում կհանդիպի Բրազիլիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023