Մեսիի 900-րդ գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին» դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ի քառորդ եզրափակիչ 🎥
Մեսիի 900-րդ գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին» դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ի քառորդ եզրափակիչ 🎥
19/03/2026 - 10:52

ՄԼՍ-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» չի կարողացել դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

«Նեշվիլի» դեմ պատասխան հանդիպումը Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմն ավարտել է 1:1 հաշվով։ Դիմակայության առաջին մրցավեճում գոլեր չէի գրանցվել։

ԱՄՆ-ի Թենեսի նահանգը ներկայացնող ակումբը քառորդ եզրափակիչ է դուրս եկել մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ։

«Ինտեր Մայամիից» պատասխան հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսին` խփելով կարիերայի 900-րդ գոլը։

Հյուրերին 74-րդ րոպեին պարտությունից փրկել է Քրիստիան Էսպինոզան։

«Նեշվիլը» մրցաշարի քառորդ եզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի մեքսիկական «Ամերիկայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, իսկ պատասխան մրցավեճը` ապրիլի 17-ին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ևս մեկ ամեիրկա-մեքսիկական զույգ է ձևավորվել` «Լոս Անջելես» – «Կրուս Ասուլ»։

Պայքարը շարունակում են նաև «Տոլուկան» (Մեքսիկա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ), որոնց մրցակիցները հայտնի կդառնան մարտի 20-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026