Մեսիի 854-րդ գոլն օգնել է «Ինտեր Մայամիին» կամային հաղթանակ տանել 🎥

Մեսիի 854-րդ գոլն օգնել է «Ինտեր Մայամիին» կամային հաղթանակ տանել 🎥

17/03/2025 - 10:40

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 4-րդ խաղում «Ինտեր Մայամին» մրցակից դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ատլանտ Յունայթեդի» նկատմամբ։

Հյուրերի գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը նոր մրցաշրաջնում կանոնավոր առաջնությունում առաջին անգամ է գրավել մրցակիցների դարպասը։

Նշենք, որ 37-ամյա արգենտինացին խփել է կարիերայի 854-րդ գոլը։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմին 89-րդ րոպեին հաղթանակ է Հայիթին ներկայացնող 34-ամյա վինգեր Ֆաֆա Պիկոն, որը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժորդի Ալբայի գոլային փոխանցումը։

«Ինտեր Մայամին» վաստակել է 10 միավոր և արևմտյան գոտում առաջին տեղում է, «Ատլանտան» ունի 4 միավոր և նույն կոնֆերենցիայում 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023