Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսն ու «Ինտեր Մայամիի» գերկամային comeback-ը 🎥
Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսն ու «Ինտեր Մայամիի» գերկամային comeback-ը 🎥
02/03/2026 - 10:40

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի առաջին հաղթանակն է տարել` մրցակցի դաշտում 4:2 հաշվով պարտության մատնելով «Օռլանդո Սիթիին»։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, բայց հաջորդ 45 րոպեների ընթացքում կարողացել է գերկամային հաղթանակ տանել։

Հյորրերից փայլել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով երկու գոլ ու մեկ ասիստ։

Մայամին ներկայացնող ակումբից գոլ են խփել են նաև Մատեո Սիլվետին ու Տելասկո Սեգովիան։

«Օռլանդոյից» աչքի են ընկել Մարկո Պաշալիչն ու Մարտին Օխեդան։

«Ինտեր Մայամին» արևելյան կոնֆերենցիայում 3 միավորով բարձրացել է 7-րդ տեղ։

«Օռլանդո Սիթին» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է ու նույն գոտում 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026