Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥

Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥

20/07/2025 - 10:16

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նյու-Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ։

Տանտերերից 14-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդը Հակը, ինչից հետո Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը` տանելով ջախջախիչ հաղթանակ։

«Ինտեր Մայամիի» կազմից հերթական ֆանտաստիկ հանդիպումն է անցկացրել Լիոնել Մեսին, որը դուբլ է գրանցել ու երկու ասիստ կատարել։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում 18 գոլ է խփել, կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Նա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից դուբլ է ձևակերպել նաև Տելասկո Սեգովիան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ժորդի Ալբան։

«Ինտեր Մայամին» արևելյան կոնֆերենցիայում 21 խաղից հետո 41 միավորով 5-րդն է։ «Նյու-Յորք Ռեդ Բուլսը» 33 միավոր ունի և նույն գոտում 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023