Մեսիի փարզիյան երաշտը շարունակվում է. ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ հաղթեց Լիոնին🎥
Ֆրանսիանակ Լիգա 1-ի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լիոնի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, ավելի շատ հարվածում էին «Լիոնի» ֆուտբոլիստները (8 հարված, 4-ը դիպուկ), սակայն «Փարիզի» գրոհներն ու գոլային պահերն ավելի վտանգավոր էին։
Հատկապես հիշատկման է արժանի 37-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած տուգանայի հարվածը, ինչից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։
Երկրորդ կեսը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ Պետեր Բոսի սաները 54-րդ րոպեինց նետվեցին համագրոհի և Լուկաս Պակետայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
«Լիոնի» ֆուտբոլիստների ուրախությունը կարճ տևեց, քանի որ 64-րդ րոպեին Մալո Գուստոն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նեյմարի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գկլավոր մրցավար Կլեման Տյուրպենը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Նեյմարը։
Խփած գոլից հետո էլ Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին առավելություն, սակայն միայն 90+2-րդ րոպեին հաջողվեց կորզել հաղթանակ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Մաուրո Իկարդին։
Հավելենք, որ ՊՍԺ-ի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով փոխարինվեց 76-րդ րոպեին։
Արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի շարքերը համալրելուց հետո անցկացրած 3 խաղում դեռևս գոլի հեղինակ չի դարձել։
Այսպիսով, ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին», վաստակեց 18 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Լիոնը» 8 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Լիոն, Լուկաս Պակետա, Մաուրիսիո-Պոչետինո, Մաուրո-Իկարդի, Նեյմար, Պետեր Բոս, ՊՍԺ