Մեսիի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է 📸

Մեսիի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է 📸

27/09/2024 - 13:51

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 25 մլն եվրո։ Նախորդ թարմացման ժամանակ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 30 մլն եվրո։

Չնայած 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի նվազմանը, նա շարունակում է մնալ ՄԼՍ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է «Կալամբուս Քրյուի» հարձակցող Կուչո Ռոդրիգեսն է` 15 մլն եվրոյով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023