Մեսիի տպավորիչ վերադարձը. Ինտեր Մայամին հերթական հաղթանակը տարավ 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 28-րդ խաղում «Ինտեր Մայամին» ընդունեց «Ֆիլադելֆիա Յունիոնին» և հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի կազմից փայլեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, որը դարձավ երկու գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել նաև Լուիս Սուարեսին։
Մեսին ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում 13 խաղում խփել է 14 գոլ, կատարել 15 ասիստ։
Հիշեցնենք, որ Մեսին նախորդ հանդիպմանը մասնակցել էր 63 օր առաջ։ Նա Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի դեմ խաղում (1:0) վնասվածք էր ստացել և վերականգնման փուլում էր։
«Ֆիլադելֆիայի» կազմից երկրորդ րոպեից հաշիվը բացել է Միքայել Ուրեն։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը վաստակել է 62 միավոր և գլխավորում է Արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Ֆիլադելֆիա Յունիոնը» 30 միավորով նույն գոտում 11-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Ոսկե-գնդակ, Ֆիլադելֆիա Յունիոն