Մեսիի ու Լաուտարոյի բենեֆիսը. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Գվատեմալային 🎥

Մեսիի ու Լաուտարոյի բենեֆիսը. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Գվատեմալային 🎥

15/06/2024 - 10:00

Արգենտինայի հավաքականը շարունակում է պատրաստվել Ամերիկայի գավաթի խաղարկությանը և ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Գվատեմալայի թիմի դեմ։

Չնայած արդեն 4-րդ րոպեից «ալբիսելեստեն» Լիսանդրո Մարտինեսի ինքնագոլի պատճառով պարտվում էր 0:1, միևնույնն է, Լիոնել Սկալոնիի թիմը տպավորիչ խաղով հաղթեց 4:1 հաշվով։

Արգենտինայի հավաքականի կազմից փայլեցին Լիոնել Մեսին ու Լաուտարո Մարտինեսը, որոնք դարձան դուբլի հեղինակ։

Հավելենք, որ արգենտինացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն արդեն Կոպա Ամերիկայի շրջանակում ու մրցաշարի բացման խաղում հունիսի 21-ին Ատլանտայում կմրցեն Կանադայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023