Մեսիի վրիպումը, Մարտինեսի սեյվերը. Արգենտինան Կոպայի կիսաեզրափակիչում է 🎥
Ամերկայի գավաթի խաղարկությունում մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը, որի քառորդ եզրափակիչում մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականը մրցեց Էկվադորի դեմ։
Հանդիպումը թրիլերային ընթացք ունեցավ, որն ավարտվեց «ալբիսելեստեի»` 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակով։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականին 35-րդ րոպեին առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։
Էկվադորցիները 62-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գոլը, սակայն թիմի ավագա Էներ Վալենսիան վրիպեց 11-մետրանոցից, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Թվում էր` Արգենտինան կհաղթի համառ պայքարում, սակայն Ֆելիքս Սանչես Բասի թիմը, ամեն դեպքում, 90+2-րդ րոպեին Կևին Ռոդրիգեսի ջանքերով խուսափեց պարտությունից։
Ըստ մրցաշարի կանոնակարգի համաձայն` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ փուլում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։
Հարավածաշարի ժամանակ գնդակին առաջինը մոտեցավ Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսին, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Հետագայում «ալբիսելեստեից» կրկին փայլեց դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը հետ մղեց հարձակվողներ Անխել Մենայի ու Ալան Մինդայի հարվածները։
Արգենտինացիներից էլ Խուլիան Ալվարեսը, Ալեքսիս Մաքալիսթերը, Գոնսալո Մոնտիելն ու Նիկոլաս Օտամենդին դիպուկ գտնվեցին` հաղթանակ պարգևելով իրենց թիմին։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը թրիլերային հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Կանադա – Վենեսուելա զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Արգենտինայի հավաքական, Էկվադորի հավաքական, Էմիլիանո Մարտինես, Էներ Վալենսիա, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024