Մեսիի, Սուարեսի, Ալբայի գոլերը. Ինտեր Մայամին գերգոլառատ ոչ-ոքի խաղաց🎥

Մեսիի, Սուարեսի, Ալբայի գոլերը. Ինտեր Մայամին գերգոլառատ ոչ-ոքի խաղաց🎥

02/06/2024 - 10:18

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «Սենթ Լուիս Սիթիի» դեմ։

Գերգոլառատ պայքարում հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։

«Ինտեր Մայամիի» գոլերը խփեցին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լեո Մեսին, Լուիս Սուարեսն ու Ժորդի Ալբան։

Հյորերից աչքի ընկան Քրիս Դերկինը, Ինդիանա Վասիլիևը, իսկ Լուիս Սուարեսը դարձավ նաև ինքնագոլի հեղինակ։

Այս ոչ-ոքիից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 35 միավոր և շարունակում է գլխավորել Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։

«Սենթ Լուիս Սիթին» 17 միավորով 11-րդ տեղում է Արևմտյան կոնֆերենցիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023