Մեսիի ու Սուարեսի ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» հաղթել է գոլառատ խաղում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Մոնրեալին»։
Տանտերերից փայլել են «Բարսելոնայի» նախկին հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը. երկու խաղացողներն էլ դուբլ են գրանցել։
Հյուրերից աչքի են ընկել Դանթե Սիլին ու Վիկտոր Լոտուրին։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթանակից հետո արևելյան գոտում միավորների քանակը հասցրել է 26-ի ու 6-րդն է, «Մոնրեալը» նույն կոնֆերենցիայում 8 միավորով վերջին` 15-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից