Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» ջախջախեց «Կալամբուս Քրյուին» 🎥

Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» ջախջախեց «Կալամբուս Քրյուին» 🎥

01/06/2025 - 12:25

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կալամբուս Քրյուի» նկատմամբ։

Տանտերերից հերթական ֆանտաստիկ բենեֆիսն է ունեցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը երկու գոլ է խփել ու երեք ասիստ կատարել։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Տադեո Ալենդոն, Լուիս Սուարեսն ու Ֆաֆա Պիկոն։ Հյուրերի հեղինակության գոլը խփել է Սեզար Ռուվալկաբան։

«Ինտեր Մայամին» միավորների քանակը հասցրել է 29-ի ու արևելյան գոտում երրորդ տեղ բարձրացել։ «Կալամբուս Քրյուն» 28 միավորով նույն գոտում 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023