Մեսիի երկու ասիստներն «Ինտեր Մայամիին» թրիլերային ոչ-ոքի են պարգևել 🎥

Մեսիի երկու ասիստներն «Ինտեր Մայամիին» թրիլերային ոչ-ոքի են պարգևել 🎥

23/02/2025 - 11:12

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում մրցել է «Նյու Յորք Սիթիի» դեմ։

Թրիլերային պայքարում անցած խաղում գոլառատ ոչ-ոքի է գրանցել` 2:2։

Տանտերերից հաշիվը 5-րդ րոպեին բացել է Տոնաս Ավիլեսը, որն արդեն 23-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից` «Ինտեր Մայամիին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։

Հյուրերն ստանալով քանակական առավելություն` 26-րդ րոպեին Միտիա Իլենիչի ու 55-րդ րոպեին Ալոնսոն Մարտինեսի խփած գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Թվում էր, թե «Ինտեր Մայամին» մրցաշրջանը կսկսի պարտությունով, սակայն 90+10-րդ րոպեին Խավիեր Մասկերոնայի գլխավորած թիմին պարտությունից փրկեց Տելասկո Սեգովիան։

Նշենք, որ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։

Ակումբներն առաջին միավորը վաստակեցին և Արևելյան կոնֆերենցիանում կիսում են 7-8-րդ տեղերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023