Մեսիի դուբլն «Ինտեր Մայամիին» դուրս է բերել Լիգայի գավաթի եզրափակիչ 🎥
«Ինտեր Մայամին» դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։
Խաղի հաշիվը 45+1-րդ րոպեին «Օռլանդոյից» բացել է Մարկո Պաշալիչը։ Ակումբը հաղթում էր մինչև 77-րդ րոպեն, սակայն 75-րդ րոպեին Դավիդ Բրեկալոյի կարմիր քարտից հետո երեք գնդակ է բաց թողել ու պարտվել։
«Ինտեր Մայամիից» դուբլ է գրանցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Տելասկո Սեգովիան։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը մրցաշարի եզրափակիչում սեպտեմբերի 1-ին կմրցի «Սիեթլ Սաունդերսի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 4:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am