Մեսիի գոլը ոչ-ոքի է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥

Մեսիի գոլը ոչ-ոքի է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥

07/04/2025 - 11:04

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 6-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական ստադիոնում չկարողացավ հաղթել «Տոռոնտոյին». հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։

Տանտերերից 45+5-րդ րոպեին պատասխան գոլը խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։

«Տոռոնտոյից» 45+2-րդ րոպեին հաշիվը բացել էր իտալացի անվանի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին` եզրափակելով իր հայրենակից Լորենցո Ինսինյեի փոխանցումը։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակել է 14 միավոր և արևելյան գոտում երկրորդն է, «Տոռոնտոն» 3 միավորով նույն կոնֆերենցիայում նախավերջինն է` 14-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023