Մեսիի հերթական գոլն է խփել. «Ինտեր Մայամին» հաղթել է «Ֆիլադելֆիային» 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 5-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»։
Տանտերերի կազմում 55-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որն արդեն 57-րդ րոպեին խփել է իր թիմի երկրորդ գոլն ու լուսատախտակին վառել 2:0 հաշիվը։
Խավիեր Մասկերոնայի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ռոբերտ Թեյլորը, իսկ հյուրերի միակ գոլը խփել է Դանիել Գազդագը։
«Ինտեր Մայամին» վաստակել է 13 միավոր և արևմտյան կոնֆերենցիայում առաջին տեղում է, «Ֆիլադելֆիան» նույն գոտում 12 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից