Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին» 2025 թ. առաջին պաշտոնական խաղում 🎥

Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին» 2025 թ. առաջին պաշտոնական խաղում 🎥

20/02/2025 - 11:03

ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային և Կենտրոնաիան Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների գոտու Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում մրցել է ամերիկյան «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ։

Համառ պայքարում հյուրերը կարողացել են կատարած միակ դիպուկ հարվածով հաղթել 1:0 հաշվով։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմին հաղթանակ է պարգևել «Բարսելոնայում» ու Արգենտինայի ազգային հավաքականում նրա նախկին խաղընկեր, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Երևանի ժամանակով 5:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023