Մեսիի գեղեցիկ գոլերն ու տպավորիչ ասիստն օգնել են «Ինտեր Մայանիին» հաղթել գոլառատ խաղում 🎥
Մեսիի գեղեցիկ գոլերն ու տպավորիչ ասիստն օգնել են «Ինտեր Մայանիին» հաղթել գոլառատ խաղում 🎥
21/09/2025 - 10:57

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «ԴիՍի Յունայթեդին»։

Տանտերերից հերթական փայլուն ու արդյունավետ խաղն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։

Արգենտինացի հարձակվողը տպավորիչ ասիստով օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին։

Մեսին կանոնավոր առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 22-ի ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հյուրերի գոլերը խփել են Քրիստիան Բենտեկեն ու Ջեյքոբ Մարելը։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 52 միավորով արևելյան գոտում 5-րդն է, «ԴիՍի Յուանյթեդը» 25 միավոր ունի և նույն կոնֆերենցիայում 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025