Մեսիի ասիստների պենտա-տրիկը, Սուարեսի հեթ-տրիկը. Ինտեր Մայամին ջախջախիչ հաղթանակ տարավ🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» տանը 6:2 հաշվով ջախջախեց «Նյու-Յորք Ռեդ Բուլսին»։
Տանտերերի կազմից անհավանական հանդիպում անցկացրեց արգենտինացի հարձակվող Լեո Մեսին, ով դարձավ ասիստների պենտա-տրիկի հեղինակ` կատարելով 5 գոլային փոխանցում։ 36-ամյա հարձակվողը նաև մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Մեսին ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնությունում 8 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
Խերարդո Մարտինոյի թիմից փայլեց նաև մեկ այլ աստղային ֆուտբոլիստ` ուրուգվայցի Լուիս Սուարեսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու կատարեց մեկ ասիստ։ 37-ամյա ֆուտբոլիստը 11 խաղում խփել է 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
«Ինտեր Մայամիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասը։
Հյուրերի գոլերը խփեցին Դանթե Վանզեյրն ու Էմիլ Ֆորսբերգը։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 24 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Նյու-Յորք Ռեդ Բուլսը», 17 միավորով, նույն գոտում 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմիլ Ֆորսբերգ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Նյու-Յորք Ռեդ Բուլ