Մեսին` Կոպա Ամերիկաների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսին դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկությունների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
Մեսին մրցաշարում անցկացրել է 35-րդ հանդիպումը և շրջանցել Սերխիո Լիվինգսթոնին (Չիլի) ու Զիզինիոյին (Բրազիլիա)։ Վերջիններս Կոպա Ամերիկայում անցկացրել են 34-ական հանդիպում։
Լավագույն տասնյակում են նաև Վիկտոր Ուգարտեն (Բոլիվիա, 30), Յոշիմար Յոթունը (Պերու, 27), Լեոնել Ալվարեսը (Կոլումբիա, 27), Կառլոս Վալդերաման (Կոլումբիա, 27), Գարի Մեդելը (Չիլի, 27), Խավիեր Մասկերանոն (Արգենտինա, 26) և Կլաուդիո Բռավոն (Չիլի, 25)։
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկա-2024-ի բացման խաղում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Կանադային։ 36-ամյա Մեսին մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու գոլային փոխանցում կատարել Լաուտարո Մարտինեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024