«Մենք լինելու ենք ԱԱ-2026-ի եզրափակիչում». Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Մենք լինելու ենք ԱԱ-2026-ի եզրափակիչում». Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

10/09/2024 - 21:18

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է ԱԱ-2026-ի մասին.

«Մենք լինելու ենք աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչում։ Կարող եք ֆիքսել խոսքերս, քանի դեռ ելույթ եմ ունենում։ Վստահեցնում եմ` մենք եզրափակիչի մասնակից ենք լինելու»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ «պենտակամպիոնները» նախորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես են եկել 2002 թվականին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Դրանից հետո բրազիլացիների լավագույն արդյունքը եղել է 2014 թ. տնային Մունդիալում, երբ հասան կիսաեզրափակիչ և 1:7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին ապագա չեմպիոն Գերմանիայից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023