Մենոտի. «Դի Մարիան արժանի է նույն ճանաչմանը, ինչ Մեսսին, Մարադոնան և Կեմպեսը»
Անվանի նախկին մարզիչ Սեզար Լուիս Մենոտին խոսել է Անխել Դի Մարիայի` արգենտինական ֆուտբոլում ունեցած դերի մասին.
«Դի Մարիան արժանի է նույն ճանաչմանը, ինչ Մեսսին, Մարադոնան և Կեմպեսը։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում է։
Նա այն խաղացողն է, ով որ երկրում էլ հանդես է եկել, լավագույն կերպով է ներկայացրել արգենտինական ֆուտբոլը։
Երբ նա աշխարհի չեմպիոն դարձավ, նրա համար ավելի ուրախ էի, քան` իմ»,- Մենոտիի խոսքերը մեջբերում է OneFootball-ը։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը Սեզար Լուիս Մենոտիի գլխավորությամբ 1978 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Ինչ վերաբերում է Անխել Դի Մարիային, 35-ամյա ֆուտբոլիստն «ալբիսելեստեի» կազմում հանդես է գալիս 2008 թ. սեպտեմբերից` անցկացրած 132 խաղում դառնալով 29 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Դի Մարիան Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2022 թ.), Կոպա Ամերիկայի (2021 թ.) և Ֆինալիսիմայի հաղթող (2022 թ.)։
Բացի դրանից, Դի Մարիան Արգենտինայի կազմում 2008 թ. դարձել է օլիմպիական չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անխել-դի-Մարիա, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Մունդիալ-2022, Սեզար Մենոտի, Քաթար-2022