Մեյսոն Գրինվուդը շարունակում է պատմություն կերտել
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակշում «Մանչեսթեր Յունայթեդը» 0։6 հաշվով առավելության է հասել «Թրանմեր Ռովերսի» նկատմամբ։
«Կարմիր սատանաների» վերջին գնդակը գրանցվել է 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդի անվան դիմաց, ով վստահորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը։
Այդ գնդակը երիտասարդ հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում դարձավ 10-րդը բոլոր մրցաշարերի շրջանակում։ Այսպիսով, Գրինվուդը, 1984 թվականից ի վեր, դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում դառնում է 10 գոլի հեղինակ։ Գրինվուիդց առաջ նման ցուցանիշ գրանցել էր Նորման Ուայթսայդը։
# FA-Cup, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ