Մեյսոն Գրինվուդը արդյունավետության ռեկորդ է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության է հասել «Նյուքասլի» նկատմամբ։
Հանդիպման 36-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել երիտասարդ հարձակվող Մեյսոն Գրինվուդը։ Այդ գոլը Գրինվուդի 3-րդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Կարմիր սատանաների» կազմում Գրինվուդը այդ ցուցանիշին հասել է բոլորից շուտ․ երեկ նա 18 տարեկան 36 օրական էր։
Նախորդ ռեկորդը պատկանում էր մանկյունանցիների ներկայիս 10 համար Մարկուս Ռեշֆորդին, ով այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան 141 օրականում։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ