Մեկ նկարի պատմություն N3?
2005 թվականի ապրիլի 12-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայանում էր «Ինտեր» – «Միլան» պատասխան հանդիպումը։ Այդ հանդիպումից անցել է շուրջ 15 տարի, սակայն այդ հանդիպումը հիշվում է լեգենդար լուսանկարի, երկրպագուներից մեկի նետած ճայթրուկի և «Ինտերի» տեխնիկական պատրության շնորհիվ, սակայն ամեն ինչ հերթով։
«Միլանը» դիմակայության առաջին խաղում նոմինալ տանտերն էր և հաղթեց 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ էին դարձել Յապ Ստամը և Անդրեյ Շևչենկոն։ Պատասխան հանդիպման 30-րդ րոպեին Անդրեյ Շևչենկոն ավելի էր մեծացրել «ռոսոներիների» առավելությունը, սակայն 71-րդ րոպեին նոմինալ տանտերերի կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն հավասարեցրեց հաշիվը՝ արթնացնելով փոքր հույսեր։
Սակայն հանդիպման մրցավար Մարկուս Մերկը չարձանագրեց արգենտինացի ֆուտբոլիստի հեղինակած գոլը՝ նշանակելով հարձակում դարպասապահի վրա։ Արգետնիացի կիսապաշտպանը կատաղության մեջ էր՝ հարձակվելով մրցավարի վրա, ինչի համար ստացավ դեղին քարտ, իսկ դարպասի հետևում տեղայակված «Ինտերի» երկրպագուներն իրենց հերթին սկսեցին անկարգություններ հրահրել տրիբունայում։
Երկպագուները սկսեցին ջրի շշեր և ճայթրուկներ նետել խաղադաշտ։ Մարկուս Մերկը հասկացավ, որ սխալ էր Կամբիասոյի գործողություններում արձանագրել հարձակում դարպասապահի վրա, քանի որ Դիդայի վրա իսկական հարձակումը դեռևս առջևում էր, քանի որ երկրպագուներից մեկի նետած ճայթրուկը դիպավ հենց բրազիլացի դարպասապահին։
Մինչ «Միլանի» բժիշկները օգնություն էին ցուցաբերում Դիդային, «Ինտերի» խաղացողներից շատերը փորձում էին հանգստացնել երկրպագուներին։ Մարկուս Մերկը խաղացողներին ստիպված հանդերձարան ուղարկեց, սակայն 25 րոպե անց, երբ խաղացողները վերադարձան հանդերձարանից, Մերկը նրանց կրկին հետ ուղարկեց, քանի որ երկրպագուները ոչ մի կերպ չէին հանդարտվում։
«Ինտերի» երկրպագուների պահվածքի արդյունքը եղավ այն, որ «ներաձուրիների» անվան դիմաց գրանցվեց տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվեց 300 հազար եվրոյով և հաջորդ եվրագավաթային վեց հանդիպումներն անցկացրին առանց երկրպագուների, ինչը մրցաշարի պատմության ամենախիստ պատիժն էր։ Միլանյան ակումբը կորցրեց ավելի քան 8 մլն եվրո։
«Միլանը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ միայն մրցակցի դաշտում մեկ գոլ ավել խփելու շնորհիվ կարողացավ հաղթահարել Գուս Հիդինկի ՊՍՎ-ին՝ նվաճելով հանրահայատ ստամբուլյան եզրափակչի ուղեգիր։
2005 թվականի ապրիլի 12-ին կայացած խաղը, սակայն, հիշվելու ևս մեկ այլ առիթ ունի։ Այդ քաոսի ժամանակ «Ինտերի» պաշտպան Մարկո Մատերացին և «Միլանի» կիսապաշտպան Ռուի Կոշտան պահպանում էին հանգստություն և հետևում էին, թե ինչ է կատարվում խաղադաշտում։
Լուսանակարում երկու ֆուտբոլիստները թիկունքով կանգնած են երկրպագուներին և լուռ հետևում են այդ քաոսին, իսկ լուսանկարի հեղինակը Ստեֆանո Ռենալդինին է։
# Դիդա, Էստեբան Կամբիասո, Ինտեր, Մարկո Մատերացի, Մեկ նկարի պատմություն, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ռուի Կոշտա