Մեկ նկարի պատմություն N2?
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում գրանցվել է ավելի քան 50 ինքնագոլ, սակայն դրանցից մեկը երբևէ չի մոացվի կոլումբական ֆուտբոլի ու ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։
1994 թվականին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Կոլումբիայի հավաքականն ընդրգկվել էր A խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին տանտերերի, Շվեյցարիայի, ինչպես նաև Ռումինայի հավաքականները։
Մրցաշարի առաջին տուրում լատինաամերիկացիները 1։3 հաշվով պարտվեցին մրցաշարի բացահայտումներից՝ Ռումինայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 1։2 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ի հավաքականին։ Այդ պարտությունն էլ ճակատագրական եղավ ինչպես Կոլումբիայի հավաքականի համար, այնպես էլ պաշտպան Անդրես Էսկոբարի։
ԱՄՆ-ի դեմ հանդիպման 34-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի պաշտպան Անդրես Էսկոբարը փորձեց փակել ամերիկացիների ֆուտբոլիստ Ջոն Հարքսի փոխանցումը և պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ սկիզբ դնելով իր թիմի պարտությանը։
Մրցաշարից առաջ Կոլումբիայի հավաքականն ԱՄՆ էր ուղևորվում, որպեսզի փորձեր մեկ միասնական գաղափարի շուրջ հավաքեր ազգին, քանի որ այդ տարիներին երկրում շատ մեծ էր հանցագործության քանակը և նարկոբիզնեսը։ Կոլումբիայի հավաքականը որակավորման փուլն անցել էր բավականին վստահ, նույնիսկ Արգետնինային հաղթել էր 5։0 հաշվով, այդ իսկ պատճառով պատահակ չէր, որ իրենց հավաքականին հավատում էին նաև նարկոբարոնները, որոնք բազմամիլիոնանոց խաղադրույքներ էին կատարել իրենց հավաքականի օգտին։ Հավաքականի ժամանակից շուտ պայքարը լքելը չէր մտնում նրանց ծրագրերի մեջ և չնայած վերջին տուրում Կոլումբիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին, սակայն խմբում զբաղեցրեց վերջին տեղը և ուղևորվեց տուն։
Այդ չարաբաստիկ ինքնագոլից 10 օր անց՝ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը, Էսկոբարը ընկերների հետ գտնվելիս է եղել Մեդելինի «Էլ Ինդիո» գիշերային ակումբում։ Նրանք զվարճանելիս են եղել, երբ Էսկոբարին են մոտեցելու երկու տղամարդ՝ Պեդրո և Սանտիագո Գալյոնները։ Նրանք ճանաչում էին Էսկոբարին և սկսել են ակնհայտ ծաղրել և «շնորհավորել» նրան ինքնագոլի կապակցությամբ։ Էսկոբարը փորձել է բացատրել, որ դա եղել զուտ պատահականություն, սակայն եղբայրները, որոնք լուրջ կապեր ունեին նարկոմաֆիայի հետ, որոշել են զրույցը շարունակել ավտոկայանատեղիում։
Երբ Էսկոբարն արդեն շտապել է հեռանալ այդ տեղից, նրա վրա վեց անգամ կրակեցին։ Կրակողը եղել էր Գալյոնների անվտանգության աշխատակից Ումբերտո Մունյոս Կաստրոն, ով ամեն անգամ կրակելիս բացականչել է «Գո՜լ»։ Էսկոբարին անմիջապես հոսպիտալացրել, որտեղ նա մահացել է 45 րոպե անց։
Ումբերտո Մունյոս Կաստրոն դատապարտվեց 43 տարվա ազատազրկման, սակայն 2001 թվականին նրա պատիժը նվազեցվեց մինչը 26 տարվա, իսկ 2005 թվականին ընդհանրապես հայտնվեց ազատության մեջ՝ լավ վարքագիծ ունենալու պատճառով։
Անդրես Էսկոբարի մահից վեց ամիս առաջ սպանվել էր նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։ Որքան էլ տարօրինակ թվա ձեզ համար, սակայն այս երկու սպանությունների միջև կա տրամբանական կապ։
Այդ տարիներին Կոլումբիայիում ֆուտբոլը գոյատևում էր նարկոբարոնների փողերով և պատահական չէ, որ ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը հենց Պաբլո Էսկոբարը։ Էսկոբարի համար ֆուտբոլը եղել է ոչ միայն հաճույք, այլև ինքնահաստատման միջոց։ Նրա անվան տակ շատ ֆուտբոլիստներ էին փորձում առաջընթաց գրանցել։ Նրանցից մեկն էլ եղել կոլումբիացի լեգենդար դարպասապահ Ռենե Իգիտան, ով իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ մեկ անգամ չէ հիշատակել Պաբլո Էսկոբարի անունը լավ կողմերով։ Կոլումբիայի իշխանությունների համար դա տարօրինակ էր և Իգիտային առևանգման մեղադրանքով նստացրին բանտ, ինչի պատճառով բաց թողեց 1994-ի մունդիալը։
Սակայն, կոռուպցիայի և նարկոբիզնեսի զարգացմանը զուգահեռ, Պաբլո Էսկոբարը երկրի մեծ մասը, մասնավորապես՝ Մեդելին քաղաքը պահում էր իր տիրապետության տակ՝ զերծ պահելով անկարգություններից։ Ամեն ինչ փոխվեց, երբ Էսկոբարի 44-րդ տարեդարձից մեկ օր հետո՝ 1993 թվականի դեկտեմբերի 2-ին, նրան սպանեցին։
Էսկոբարի մահից հետո Մեդելին քաղաքում սկսեց անարխիա տիրել։ Այդ տարիներին Մեդելինում ապրածները հիշում են, որ եթե չլիներ Պաբլո Էսկոբարի սպանությունը, հնարավոր է, չլիներ նաև Կոլումբիայի ազգային հավաքականի պաշտպան Անդրես Էսկոբարի սպանությունը։
# ԱՄՆ հավաքական, Անդրես Էսկոբար, Աշխարհի առաջնություն, Կոլումբիայի հավաքական, Մեկ նկարի պատմություն, Պաբլո Էսկոբար