Մեկ գնդակով երկու նապաստակ․ Ռամոսի ռեկորդն ու հոբելյանական ցուցանիշը?
Երեկ՝ հուլիսի 19-ին, ավարտվեց իսպանական Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում չեմպիոնական տիտղոսն արդեն ապահոված «Ռեալը» հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Լեգանեսին»։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման 9-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո Սերխիո Ռամոսը բացեց խաղի հաշիվը։ Այդ գոլի շնորհիվ «արքայական» ակումբի ավագը միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ գրանցեց։ Նախ ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը իր գոլերի քանաը Լա լիգայի շրջանակում դարձրեց 11։ 2000 թվականից ի վեր՝ Լա լիգայի շրջանակում որևէ այլ պաշտպան մեկ մրցաշրջանի ընթացքում չէր դարձել 11 գոլի հեղինակ, և երկրորդ՝ Սերխիո Ռամոսը ակումբային կարեիրայում խփեց իր 100-րդ գնդակը։
Բացի դրանից, Սերխիո Ռամոսը «Ռեալի» կազմու մանցկացրեց հոբելյանական՝ 650-րդ հանդիպումը։
# Լա-լիգա, Լեգանես, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս