Մեկնարկում է աշխարհի ակումբային առաջնությունը
Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։
Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։
8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։
Խմբերն ունեն հետևյալ տեսքը.
A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։
Խումբ B – ՊՍԺ (Ֆրանսիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)։
Խումբ C – «Բավարիա» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։
Խումբ D – «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Չելսի» (Անգլիա), «Լոս Անջելես» (ԱՄՆ), «Էսպերանս» (Թունիս)։
Խումբ E – «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ինտեր» (Իտալիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա)։
Խումբ F – «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան» (Ճապոնիա), «Մամելոդի» (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
Խումբ G – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ Ային» (Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Խումբ H – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Պաչուկա» (Մեքսիկա)։
Մրցաշարի բացման խաղում «Ինտեր Մայամին» «Հարդ Ռոք» ստադիոնում կմրցի «Ալ Ահլիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 4:00-ին։
Առաջին տուրում կկայանան նաև հետևյալ հանդիպումները.
Հունիսի 15
«Բավարիա» – «Օքլենդ Սիթի»` 20:00
ՊՍԺ – «Ատլետիկո Մադրիդ»` 23:00
Հունիսի 16
«Պալմեյրաս» – «Պորտու»` 2:00
«Բոտաֆոգո» – «Սիեթլ Սաունդերս»` 6:00
«Չելսի» – «Լոս Անջելես»` 23:00
Հունիսի 17
«Բոկա Խունիորս» – «Բենֆիկա»` 2:00
«Ֆլամենգո» – «Էսպերանս»` 5:00
«Ֆլումինենսե» – «Բորուսիա Դորտմունդ»` 20:00
«Ռիվեր Փլեյթ» – «Ուրավա»` 23:00
Հունիսի 18
«Ուլսան» – «Մամելոդի Սանդաունս»` 2:00
«Մոնտերեյ» – «Ինտեր»` 5:00
«Մանչեսթեր Սիթի» – «Վիդադ»` 20:00
«Ռեալ Մադրիդ» – «Ալ Հիլալ»` 23:00
Հունիսի 19
«Պաչուկա» – «Զալցբուրգ»` 2:00
«Ալ Ային» – «Յուվենտուս»` 5:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, ԱԱԱ-2024, Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ