Մեկնարկել է Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
Արևելյան տրիբունա – 5000-14000 հազար դրամ,
Արևմտյան տրիբունա – 14000-20000 հազար դրամ,
Հարավային և հյուսիսային տրինունաներ – 1000-4000 հազար դրամ։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ երկու տոմսից ավելի չի կարող ձեռք բերել։ Գնումից առաջ օգտատերը պետք է անձնագրային նույնականացում անցնի վերոնշյալ կայքում։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Այսուհետ Հայաստանի ազգային հավաքականի տնային բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքը կիրականացվի միայն առցանց տարբերակով։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Պորտուգալիայի հավաքական