Մեկնարկել է Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուելսի ընտրանու դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, արդեն մեկնարկել է այդ հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։
Հանդիպման տոմսերն ունեն հետեյալ արժեքները.
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1.000-3.000 դրամ
Արևելյան տրիբունա – 5.000-12.000 դրամ
Արևմտյան տրիբունա – 10.000-16.000 դրամ
Մեկ անձը չի կարող գնել 4 տոմսից ավելի։ Տոմսեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո, որը կատարվում է յուրաքանչյուր որ 10:00-20:00-ն` 10-15 րոպեի ընթացքում։
Տոմսերը կարող եք ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։
Վերջում ավելացնենք, որ Հայաստան – Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին` 18:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, Ուելսի հավաքական