Մեկնարկել է Հայաստան – Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է Հայաստան – Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը
31/10/2025 - 12:16

Մեկնարկել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տոմս հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր մարդ երկու տոմսից ավելի չի կարող գնել։ Տոմսի QR կոդը կակտիվանա միայն հանդիպման օրը։

Տոմս գնելուց առաջ հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.

Հյուսիսային և հարավային տրիբունաներ` 1000-3000 դրամ

Արևելյան տրիբունա` 5000-12000 դրամ

Արևմտյան տրիբունա – 12000-16000 դրամ

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` 21:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025