Մեկնարկել է Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տոմսեր գնել հնարավոր է tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։
Գնորդը պետք է անձնագրային ստուգում անցնի կայքում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Հանդիպման տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
Հարավային և հյուսիսային տրիբունաներ – 1000-3000 դրամ,
Արևելյան տրիբունա – 5000-12000 դրամ,
Արևմտյան տրիբունա – 12000-16000 դրամ։
Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իռլանդիայի հավաքական, Հայաստան-Իռլանդիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Մունդիալ-2026