Մեծ խաղերի վարպետը! Դե Բրույնեն Սիթիին ծանր հաղթանակ պարգևեց Ատլետիկոյի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «քաղաքաբնակները» տիրեցին նախաձեռնությանն ու ունեին տարածքային լուրջ առավելություն (70%), սակակն Պեպ Գվարդիոլայի թիմի խաղում չկար սրություն։
«Ատլետիկոյին» հաջողվեց անձնուրաց պաշտպանվել ու ընմիջման գնալ 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում պատկերը, մեծ հաշվով, չփոխվեց. տանտերերը մեծ ուժերով գրոհում էին, իսկ «հնդկացիները» շեշտը դրել էին հակագրոհների վրա։
Մանկունյական ակումբի ճնշումը մեծանում էր, իսկ գոլն` ուշանում, սակայն Պեպ Գվարդիոլային հաջողվեց «կարդալ» խաղը, ով 68-րդ րոպեին Ռիյադ Մարեզի փոխարեն դաշտ դուրս բերեց Ֆիլ Ֆոդենին։
Հենց Ֆոդենի փոխանցման շնորհիվ էլ հյուրերը 70-րդ րոպեին կարողացան, ի վերջո, ճեղքել մրցակցի պաշտպանությունը, ինչի արդյունքում Կևին դե Բրոյնեն բացեց հանդիպման հաշիվը։
Խաղավերջում որոշակի ակտիվություն նկատվեց Դիեգո Սիմեոնեի թիմի կողմից, սակայն «Սիթիին» հաջողվեց պահել հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0 հաշվով։
Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն