Մելիքյան. «Տղաները հոգեբանորեն պատրաստ չէին նման խաղի»
Մելիքյան. «Տղաները հոգեբանորեն պատրաստ չէին նման խաղի»
16/11/2025 - 21:26

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Պորտուգալիայի թիմից ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում կրած սարսափելի պարտությունը.

«Ցավալի պարտություն էր, բայց պետք է հասկանանք, որ պատրաստ չենք մրցել բարձրակարգ թիմերի դեմ։ Նոր ենք սկսել ճանապարհը։ Երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան, որոնք նման մակարդակի խաղեր անցկացնելու համար պետք է պատրաստվեն։ Կարծում եմ` նման խաղերի շնորհիվ կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու։

Հիմնականում անհատական սխալներն ավելի շատ խանգարեցին, քան անձրևը։ Առաջին խաղակեսում, երբ հաշիվը 1-1 էր ու խաղում էինք երկրորդ համարով, գիտեինք, որ մեր ծրագիրն աշխատում է, բայց երկրորդ ու երրորդ գոլերի դրվագներում չէինք սպասում նման սխալների։ Դա կապում եմ հոգեբանության հետ։ Տղաները հոգեբանորեն պատրաստ չէին նման խաղի։ Այնպիսի սխալներ էին անում, որ հասկանում եմ, թե որքան անվստահություն կա ֆուտբոլիստների մոտ։

Բոլորս վատ տրամադրություն ունենք, բայց պետք է ընդունենք եղածն ու աշխատենք»,- ասել է Մելիքյանը։

Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարն ավարտեց 3 միավորով` F խմբում զբաղեցնելով վերջին` 4-րդ տեղը։ Պորտուգալիան 13 միավորով գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025