Մելիքյան. «Վաղը պատերազմ կտեսնենք»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին` խոսելով Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում կայանալիք հանդիպման մասին.
«Հայաստանի հավաքականը խաղում է հայերի համար, իսկ արտագնա խաղում կփորձենք այնպես խաղալ, որ սփյուռքի հայերը հպարտանան: Նրանց աջակցությունը, ներկայությունը ստադիոններում մոտիվացնում է մեզ:
Այստեղ շատ դժվար է լինելու, բայց Հոգեբանորեն լավ պատրաստվել ենք։ Երևանում հաղթելուց հետո ասացի, որ Իռլանդիայում բոլորովին այլ խաղ է լինելու։
Երկու հավաքականներն էլ ցավալի պարտություններով են մոտենում այս խաղին, առաջիկա հանդիպմանը 3 միավոր վաստակելը չափազանց կարևոր է լինելու կողմերի համար: Շատ կարևոր խաղ է սպասվում: Վաղը պատերազմ կտեսնենք»,- ասել է Մելիքյանը։
Մանրամաաները` տեսանյութում
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, մեկնարկը` 22:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական