Մելիքյան. «Մեկ խաղով հնարավոր չէ ստանալ այն, ինչ կցանկանայի» 🎥
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.
«Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել։ Եթե շատ ուժեղ մրցակից դիտարկեինք, խաղալու էինք երկրորդ համարով։ Դա մեզ ձեռնտու չէր։
Շատ եմ ուզում` երկրպագուները գան մարզադաշտ, քանի որ նրանք օգնում են հավաքականին։ Շատ երկրպագուների ասել պետք չէ։ Նրանք գիտեն ու գալու են։
Հավաքականում մեծ փոփոխություններ են։ Ֆուտբոլիատներ կային, որոնց հավաքականից հեռանալու ժամանակը եկել էր։ Պետք է լավատես ու համբերատար լինել և աշխատել։
եկ խաղով հնարավոր չէ ստանալ այն, ինչ կցանկանայի։ Պատահական չէ, որ նվազագույնը երկու խաղ է նախատեսվում, որպեսզի մարզիչը կարողանա կիրառել գաղափարաները։ Չեմ ուզում տրտնջալ։
Պատրաստենք հանդիպմանը։ Փորձարկումների արդյունքում կտեսնենք մեր կատարած աշխատանքի արդյունքը։
Մեկ օր ունենք` հասկանալու` Սպերցյանը կմասնակցի՞ հանդիպմանը, թե՞ ոչ։ Այժմ նրա հետ աշխատանքներ են տարվում»,- ասել է Մելիքյանը։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Ամբողջ ասուլիսը` տեսանյութում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելառուսի հավաքական, Եղիշե Մելիքյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական