Մելիքյան. «Կփորձեմ Մխիթարյանին վերադարձնել հավաքական»

Մելիքյան. «Կփորձեմ Մխիթարյանին վերադարձնել հավաքական»

11/09/2025 - 17:43

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարայանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանին փորձելու է վերադարձնել ազգային թիմ.

«Մխիթարյանի հետ հաճախ շփվում եմ, այսօր էլ եմ խոսել, բայց չեմ կարող ասել` ինչ, բայց հույսով եմ խոսում։ Ինձ թվում է, որ ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա` նրա հետ խոսելու։ Առայժմ իր կարծիքը չգիտեմ։ Մենք կընթրենք, կխոսենք։ Անպայման կփորձեմ նրան վերադարձնել հավաքական»,- ասել է Մելիքյանը։

Մխիթարյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2007-2021թթ., 95 խաղում խփել է 32 գոլ ու կատարել 25 ասիստ։ Նա հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025