Մելիքյան. «Եթե պարտվել ենք, ուրեմն խնդիրներ կան»
Մելիքյան. «Եթե պարտվել ենք, ուրեմն խնդիրներ կան»
12/10/2025 - 11:13

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում Հունգարիայի թիմից կրած պարտությունից (0:2) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Կարող էինք միավոր վաստակել, բայց մեր չիրացրինք մեր գոլային պահերը: Շատ եմ ափսոսում: Շատ գոլային պահեր ունեինք: Չեմ կարող ասել` մրցակիցն արժանի չէր հաղթանակի, շնորհավորում եմ նրանց: Պետք է մոռանանք այս պարտությունը և պատրաստվենք Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին:

Եթե պարտվել ենք, ուրեմն խնդիրներ կան, կփորձենք լուծել: Կարևորը` մեզ մոտ ստացվում էր պաշտպանվել, լավ գրոհել: Կաշխատենք խնդիրները լուծել:

Չունենք թիմում մաքուր «9» համար, որը կարող է գոլեր խփել: Պետք է աշխատենք գոլային պահերն օգտագործելու ուղղությամբ:

Դրական եմ համարում մեր հավաքականում տիրող մթնոլորտը, միասնականությունը, մեր երկրպագուների աջակցությունը, նրանք այսօր շատ էին ստադիոնում: Հաջորդ խաղի համար պետք է հենվել այս կարևոր հանգամանքների վրա»,- ասել է Մելիքյանը։

Մանրամասները` տեսանյութում

Հայաստանի հավաքականը պարտությունից հետո ընտրական մրցաշարի F խմբում 3 միավորով նահանջեց երրորդ տեղ։

Խմբում առաջատարը 9 միավորով Պորտուգալիան է, Հունգարիան երկրորդն է և ունի 4 միավոր, իսկ Իռլանդիան 1 միավորով չորրորդն է։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին` Դուբլինում մրցելով Իռլանդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025