Մելիքբեկյան. «Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար»
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Վրաստանի թիմից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Խաղից հետո բավականին երկար շփվեցինք թիմում ֆեդերացիայի ներկայացուցիչների, ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Երկար և լուրջ խոսակցություն ունեցանք, եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Համոզված եմ` որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար: Երկար զրույցից հետո եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ, անկախ այն բացասական տրամադրությունից, որը կա հայկական ֆուտբոլում:
Պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները, փորձել լուծել առկա խնդիրները մեր ներսում և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում, փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ` որպես բավականին մարտունակ թիմ, ներկայանալ սեպտեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլին:
Սա համատեղ հայտարարություն է ֆեդերացիայի, մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների կողմից: Սա երկար զրույցի արդյունք է»,- ասել է Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում Վրաստանի թիմիմ պարտվել է ընդհանուր 1:9 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Արմեն Մելիքբեկյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վրաստանի հավաքական