Մելենդեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պայմանագրի ավարտին հեռանալու է Հայաստանից: Այդ մասին տեղեկանում ենք 1in.am-ից, որը հղում է կատարում Armenpress-ին։
Armenpress-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է հետևյալը․
«Նրա հեռանալուց հետո համագործակցությունը չի դադարի, նա երբեմն-երբեմն կայցելի մեզ, կօգնի` իր խորհուրդներով, դասախոսություններով, ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,-ասաց Մելիքբեկյան, ով շեշտեց, որ Մելենդեսի աշխատանքի ընթացքում հայկական ֆուտբոլը մեծ ձեռքբերումներ ունեցավ:
Հիշեցնենք, որ Խինես Մելենդեսը Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունվարից․ նրա հետ պայմանագիրը կնքվել էր 2 տարով։
# Արմեն-Մելիքբեկյան, Խինես-Մելենդես, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ