Մբապե. «Ռոնալդուն «Ոսկե գնդակների» մեծ մասն ստացել է 27-ից հետո. միգուցե ես էլ ավելի ուշ հաղթեմ»
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն փորձել է գուշակել, թե երբ կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր.
«Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ «Ոսկե գնդակ» հաղթել է 27 տարեկանից հետո, ինչն ինձ որոշակի ժամանակ է տալիս։
Միգուցե ես էլ ավելի ուշ հաղթեմ մրցանակը, երբ արդեն կարիերայի լուրջ փուլերով անցած կլինեմ»,- նշել է 23-ամյա հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Actu Foot-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամենահեղինակավոր անհատական մրցանակն ստացել է 5 անգամ, որոնցից 4-ը` 28 տարեկանից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Ոսկե-գնդակ, ՊՍԺ